Ընկերության ղեկավարման բարձրագույն մարմինը 6 անդամից բաղկացած դիտորդ խորհուրդն է, իսկ գործադիր և ընթացիկ կառավարումն իրականացնում է գործադիր վարչությունը, որի նախագահը գլխավոր տնօրենն է: Գործադիր մարմինը բաղկացած է 4 անդամից: Ընկերության ստորաբաժանումները ղեկավարվում են առանձին վարչությունների կողմից, որոնք ներառում են տարբեր բաժիններ և ստորաբաժանումներ: Դրանցից են լեռնահանքային վարչությունը, խտանյութերի արտադրության վարչությունը, տեխնիկական վարչությունը, ընդհանուր հարցերի վարչությունը, շինարարական վարչությունը և ֆինանսական վարչությունը:
Գործադիր վարչություն
Գործադիր վարչության նախագահ, գլխավոր տնօրեն - Արթուր Աշոտի Մկրտումյան
Լեռնահանքային վարչության պետ - Զավեն Ժորայի Ծատրյան
Խտանյութերի արտադրության վարչության պետ - Վանյա Ստեփանի Արզումանյան
Ընդհանուր հարցերի վարչության պետ - Սամվել Լևոնի Իվանյան