Ընկերությունը տարեկան արտադրում է մոտ 20 հազ. տոննա ապրանքային խտանյութ` պղնձի 15-16 % և ոսկու 32-34 գրամ/տոննա պարունակությամբ: Պղնձի տեխնոլոգիական կորզման ցուցանիշը կազմում է 94 %, ոսկունը` մինչև 75 %: Հետազոտություններ են իրականացվում հանքաքարից օգտակար տարրերի կորզման ցուցանիշների բարձրացման ուղղությամբ:
Ստորգետնյա հանքից տարեկան արդյունահանվում է շուրջ 350 հազ. տոննա հանքաքար: Արդյունահանումը իրականացվում է ստորգետնյա ինքնագնաց ժամանակակից մեքենաներով, ինչպիսիք են են Atlas Copco (Շվեդիա), Tamrock (Ֆինլանդիա), MoAZ (Բելառուս) և այլն: Արդյունահանված հանքաքարի ծավալին համարժեք` ստորգետնյա դատարկությունները ամբողջությամբ լցոնվում են բետոնային խառնուրդով:
«Բեյզ Մեթըլս» ընկերությունը 2003-2011 թթ. ընթացքում արդյունահանել է շուրջ 2.4 մլն տոննա հանքաքար և արտադրել շուրջ 200 հազ. տոննա պղինձ-ոսկու խտանյութ:
Այսօր «Բելզ Մեթըլս» ընկերությունն ունի ավելի քան երկու տասնյակ հանքավայրերի և հանքերևակումների շահագործման և երկրաբանական ուսումնասիրության հավաստագրեր, որոնց մեծ մասում իրականացվում են տարբեր փուլերի երկրաբանահետախուզական աշխատանքներ: Այդ հանքավայրերի շարքում կան ինչպես բազմամետաղային հանքավայրեր, այնպես էլ քարհանքեր: «Բեյզ Մեթըլս» ընկերությունն ունի քարհանքերի` 7, շինարարական նյութերի` 4 հանքարդյունահանման և ուսումնասիրության լիցենզիաներ: Պաշարների գնահատման նպատակով նրանցից մի քանիսում իրականացվել են հետախուզական աշխատանքներ: Ընդհանուր առմամբ ընկերությունն իրականացրել է շուրջ 600 մլն դրամի երկրաբանահետախուզական աշխատանքներ տարբեր հանքերում և հանքերևակումներում:
Քարհանքերի և շինարարական նյութերի հանքավայրերից արդյունահանվում են 2 տեսակի դեկորատիվ քարեր, կավի, ավազի, կրաքարե խորանարդներ և լցոնման կրաքարային հումք, որոնք առայժմ առավելապես շահագործվում են «Բելզ Մեթըլս» ընկերության կարիքների համար: Սակայն նաև իրականացվում են աշխատանքներ մոտ ապագայում քարատեսակների շուկա մտնելու ուղղությամբ: