Ընկերության ղեկավարման բարձրագույն մարմինը 6 անդամից բաղկացած դիտորդ խորհուրդն է, իսկ գործադիր և ընթացիկ կառավարումն իրականացնում է գործադիր վարչությունը, որի նախագահը գլխավոր տնօրենն է: Գործադիր մարմինը բաղկացած է 4 անդամից: Ընկերության ստորաբաժանումները ղեկավարվում են առանձին վարչությունների կողմից, որոնք ներառում են տարբեր բաժիններ և ստորաբաժանումներ: Դրանցից են լեռնահանքային վարչությունը, խտանյութերի արտադրության վարչությունը, տեխնիկական վարչությունը, ընդհանուր հարցերի վարչությունը, շինարարական վարչությունը և ֆինանսական վարչությունը:
Ղեկավարները
Արթուր Աշոտի Մկրտումյան - գործադիր վարչության նախագահ, գլխավոր տնօրեն
Զավեն Ժորայի Ծատրյան - լեռնահանքային վարչության պետ
Վանյա Արզումանյան - խտանյութերի արտադրության վարչության պետ
Սամվել Լևոնի Իվանյան - ընդհանուր հարցերի վարչության պետ